Սոչիի քաղաքապետը «սրտանց շնորհավորել» է զոհված 22-ամյա Հայկ Ռոգանյանի ծնողներին


Հարեվաններ


Օգոստոսի 26-ին Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի ալիքում տեսանյութ է տեղադրվել, որում նա պատմել է հատուկ ռազմական գործողության [ՌԴ-ում պաշտոնապես այսպես է անվանվում ռուս- ուկրաինական պատերազմը. խմբ] ժամանակ զոհված զինծառայող Հայկ Ռոգանյանի ծնողների հետ հանդիպման մասին։ Քաղաքապետը տեսանյութում ասել է. «Կորստի ցավը, հասկանալի է, ոչնչով չես մեղմի։ Բայց, այնուամենայնիվ, նա արժանի էր դրան»։

Պրոշունինը նաեւ հատուկ ռազմական գործողության մասնակցի ծնողներին է հանձնել «Արիության շքանշանը», որով հետմահու պարգեւատրվել էր նրանց որդին։

«Սրտանց շնորհավորում եմ։ Որդու համար ձեզ մեծ շնորհակալություն»,- վերջում ասել է Պրոշունինը։ Այս տեսանյութը ակտիվորեն քննարկվում է ռուսական մեդիատիրությում։

«Օստորոժնո նովոստի» լրատվական ալիքը հայտնել է, որ տեսանյութը երեկ երեկոյան խմբագրվել է։ Դրանից կտրել են «սրտանց շնորհավորում եմ» արտահայտությունը։

Հայկ Ռոգանյանը սովորել է Մոսկվայի համազորային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում։ 2023 թվականին ավարտել է ուսումը ժամկետից շուտ։ 22-ամյա ռուսական սպան զոհվել է 2024 թվականի փետրվարին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *