Ռուսաստանի նկատմամբ հայկական կողմի վերջին որոշ դժգոհությունները զարմանք եւ «սրտում հույզեր» են առաջացնում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ RBK- ին տված հարցազրույցում։
«Մենք փոխվարչապետների մակարդակով կանոնավոր շփումներ ունենք։ Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը, որի կոնցեսիան (Ռուսաստանի երկաթուղունը) РЖД- ինն է։ Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը… Եթե դրանք արդեն առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչ ես դրա մասին մտածում»,- ասել է Լավրովը։
Նա դժգոհել է հայկական կողմի հրապարակային հայտարարություններից, որ «սա ընդհանրապես «իրենցն է», եւ ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ ենք պարտք»։ «Հասկանում եմ, որ դա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների սրտում հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ»,- նշել է Լավրովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում «չթույլատրել նույն սխալները», ինչ եղել է Ուկրաինայի դեպքում, նախարարը նշել է, որ ռուսական կողմից «ամեն ինչ արված է»։
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով՝ հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»։