Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները․ Facebook-ի իր էջում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:
Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:
Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»,- նշել է նա։