«ԵՄ-ին միանալը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է այդ դեպքում լուծել արտոնությունների հարցերը». Օվերչուկ

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա
ինքնիշխան իրավունքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝
պատասխանելով
«ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես
նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն
է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ին»,-
ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկը ընդգծել է, որ Արևմուտքը
փորձում է Հայաստանն օգտագործել որպես հարվածող խոյ ընդդեմ Ռուսաստանի, և Երևանը պետք
է որոշի՝ կդաշնակցի՞ արդյոք Ռուսաստանի հետ, թե՞ հույսը կդնի արևմտյան երկրների աջակցության
վրա։

«Եվ եթե նրանք կարծում են, որ ԵՄ-ին միանալը կտա նույն
արդյունքները, ինչպես ասում են՝ welcome, դա նրանց իրավունքն է։ Բայց նրանք կամ
ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ դեպքում մենք կաջակցենք նրանց, կամ
նրանք գնում են այնտեղ և հույսը դնում նրանց աջակցության վրա, ովքեր փաստացի այսօր
փորձում են Հայաստանն օգտագործել որպես խոյ Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *