Արգենտինայում հաջորդ տուրի տղամարդկանց և կանանց ֆուտբոլային բոլոր մրցաշարերի խաղերը կընդհատվեն 10-րդ րոպեին՝ ի նշան Լիոնել Մեսիի նկատմամբ հարգանքի, որն օրերս հայտարարել էր Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է, որ բոլոր հանդիպումները կընդհատվեն առաջին խաղակեսի ուղիղ 10-րդ րոպեին (ի պատիվ Մեսսիի խորհրդանշական 10 համարի մարզաշապիկի)։ Խաղը կանգնեցվելու է մեկ րոպեով, որպեսզի ֆուտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները բուռն ծափահարություններով պատվեն Մեսիին։
Որոշումը վերաբերում է երկրի ներսում անցկացվող բոլոր պաշտոնական խաղերին։ Այն կներառի տղամարդկանց և կանանց բոլոր լիգաները, ինչպես նաև ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի առաջնությունները։