ՌԴ-ն ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի աշխատասենյակին

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի կենտրոնում՝ Վլադիմիրսկայա փողոցում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կենտրոնական շենքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ԱԹՍ-ն ուղղված է եղել ՈւԱԾ ղեկավար Ալեքսանդր Պոկլադի աշխատասենյակի ուղղությամբ։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

Զելենսկին Պոկլադին հանձնարարել է հարվածին հնարավորության դեպքում «զգալի և հայելային» պատասխան նախապատրաստել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *