Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն Գավառի համայնքապետարանի աշխատակազմի հետ համատեղ կազմակերպել է «Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոնը, որը հյուրընկալել է մայրաքաղաքից ու Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ հյուրերի։
Փառատոնն ուղեկցվել է տաղավարներում ներկայացված ու Գավառին բնորոշ ուտեստների ցուցահանդես-վաճառքով, ավանդական ուտեստների՝ Գավառի քյուֆթայի, փախլավայի, արիշտայի, այլ սննդամթերքի պատրաստման վարպետաց դասերով, ավանդական խաղերով,ազգային պարերի վարպետաց դասերով, Գավառ համայնքի արվեստի և երաժշտական դպրոցների սաների ելույթներով ու հյուրասիրությամբ:
Փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սննդամթերքի արտադրությամբ զբաղվողներ։
«Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ նախագահ Լալա Մկրտչյանընշում է, որ «Գաստրոփառատոն»-ը Գավառում կդառնա ավանդական՝ նպաստելով թե՛ զբոսաշրջության, թե՛ տեղական մթերքի արտադրության իրացման զարգացմանը։