ուսաստանի նախագահի խոսքն այն է, որ մենք պատրաստվում ենք առաջիկայում միասին նայել ամբողջ բազան, ինչ ունեն Հայաստանը և Ռուսաստանը. Սա լավ մոտեցում է, որովհետեւ կարող է պարզվել, որ մենք ավելի շատ հարցերում իրար հետ համաձայն ենք, քան անհամաձայն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Ան դրադառնալով նրան, որ ՌԴ նախագահ Պուտինը խոսել է նաև ռազմաբազան հանելու պատրաստակամության մասին, նա ասաց. «Սա ազդակ է, որպեսզի բոլոր մնացած հարցերը դնենք սեղանին, տեսնենք, որտեղ համաձայնություն ունենք, որտեղ անհամաձայնություն ունենք։ Մեր թիմի ներսում այս թեմայի հետ կապված որևէ քննարկում չի եղել»։ Նա կարծիք հայտնեց, որ պետք է թարմացնել ՌԴ–ի հետ պայմանավորվածությունները. «Իրավիճակը փոխվել է, մենք ենք փոխվել, աշխարհն է փոխվել և կարելի է, եթե նույնիսկ ինչ-որ բաներ պահպանելով, փոխարինել»։
Հարցին՝ վտանգներ չի տեսնում, որ ռուսական ռազմաբազան կարող է հեռանալ Հայաստանից, և մենք անպաշտպան մնանք Թուրքիայի առջև ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում։ Երկրորդ, ռուսական ռազմաբազայի հետ կապված հարց Հայաստանի օրակարգում չի եղել, և սա նոր թեմա է, մենք նոր պետք է քննարկենք։ Նույնիսկ այդ դեպքում ես չեմ կարծում, որ դա վտանգավոր է, որովհետև մեր թարմացված պայմանագրում, որով երկարացվեց ռազմաբազայի տեղցակայման ժամկետը, նշված է, որ այսուհետ ռուսական ռազմաբազան, ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև Հայաստանի մնացած սահմանների հետ կապված անվտանգային որոշակի պարտավորություններ է ստանձնում, և ես կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ այդ պարտավորությունները մեղմ ասած այնքան էլ լավ չի կատարել։ Եթե ներկայությունը առանձնապես օգտակար չի եղել, բացակայությունն էլ առանձնապես վնասակար չի լինի, առավելևս որ տարածաշրջանում էսկալացիայի վտանգ այս պահին չկա, մենք նվազեցրել գրեթե զրոյացրել ենք այդ վտանգը»։