ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովն ընտրել է նախագահի տեղակալին

Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է իր պատգամավոր Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։

Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Որոշ քննարկումներից հետո ձայների մեծամասնությամբ Ալխաս Ղազարյանն ընտրվել է հիշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *