Իրանի դիմադրությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսորները լիովին չեն զղջացել իրենց գործողությունների համար․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի դիմադրել ԱՄՆ-ին և Իսրայելին․X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա նշել է, որ չնայած Իրանի՝ հակամարտությունից խուսափելու ցանկությանը, Թեհրանը մտադիր է շարունակել իր դիմադրությունն ԱՄՆ-ին և Իսրայելին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հանդես է եկել պատերազմի դեմ և համարել է, որ ժողովրդի շահերն ու տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվեն պատերազմի բորբոքումը թույլ չտալու միջոցով։ Սակայն, ինչպես որ Իրանը մինչ օրս արիաբար պաշտպանվել է ագրեսիայի դեմ, այնպես էլ այս դիմադրությունը վճռականորեն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսորները լիովին չեն զղջացել իրենց գործողությունների համար»,- նշել է Իրանի նախագահը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *