«Պանդորայի արկղը բացվել է». Պեսկովը՝ Սև ծովում նավերին հարվածելու մասին

 

Ռուսաստանի
բանակը այսուհետ ևս հարվածներ կհասցնի Սև ծովում առևտրային նավերին, որոնք
օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն և ռեսուրսներ
տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ
Դմիտրի Պեսկովը։

 

Պեսկովը
ընդգծել է, որ մեծ թվով առևտրային նավեր օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի
համար զինամթերք և վառելիք տեղափոխելու նպատակով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի եղել Սև
ծովում նավերի վրա հարվածներ սկսելու նախաձեռնողը։

 

«Պանդորայի
արկղը բացվել է… Այս նավերը ոչնչացվում են և հետագայում ևս կոչնչացվեն»,-
հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *