Պակիստանցի միջնորդների խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել Իրանի հետ հրադադարը․ այդ մասին նա գրառում է արել Truth Social-ի իր էջում։
«Հաշվի առնելով, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է, ինչն անակնկալ չէ, և որ Պակիստանի դաշտային մարշալ Ասիմ Մունիրի ու վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքով (միջնորդները–Խմբ․) դիմել են մեզ՝ Իրանի դեմ մեր հարձակումը ժամանակավորապես կասեցնելու համար, մինչև նրանց ղեկավարներն ու ներկայացուցիչները կարողանան ներկայացնել միասնական առաջարկ` ես հանձնարարել եմ մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը, և պահպանել լիակատար պատրաստվածություն», – գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ կերկարաձգի հրադադարը մինչև այն պահը, երբ առաջարկը ներկայացվի և բանակցություններն ավարտվեն՝ «այս կամ այն արդյունքով»։