Երևանի շինարարական բումը որքա՞ն փող է բերում քաղաքային բյուջե

Երևանում ակտիվ շինարարությունը միայն նոր բնակելի և առևտրային շենքեր չի նշանակում․ այն նաև զգալի եկամուտ է ապահովում քաղաքային բյուջեին։ 2026 թվականի առաջին կիսամյակի փաստացի հավաքագրումների վերլուծությունից հետո քաղաքապետարանը նախատեսում է մի շարք շինարարական և քաղաքաշինական վճարների գծով բարձրացնել տարեկան եկամուտների կանխատեսումը։

Միայն նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների կառուցման թույլտվությունների համար նախատեսվող եկամուտն առաջարկվում է ավելացնել 2 մլրդ դրամով։

Եվս 2 մլրդ դրամով նախատեսվում է ավելացնել նախագծման թույլտվությունների՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կամ փոփոխման համար ստացվող տեղական վճարները։ Այս երկու ուղղություններով միայն լրացուցիչ ակնկալիքը կազմում է արդեն 4 մլրդ դրամ։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկացավ Երևանի ավագանու որոշման նախագծից:

Դրան գումարվում են նաև շինարարության ավարտի և շահագործման հետ կապված վճարները։ Շենքերի և շինությունների կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրելու համար նախատեսվող եկամուտը բարձրացվում է 198 մլն դրամով, իսկ շահագործման թույլտվությունների ձևակերպումից՝ ևս 72 մլն դրամով։

Այսպիսով, միայն շինարարության ու քաղաքաշինական թույլտվությունների հետ անմիջականորեն կապված նշված եկամտատեսակներով բյուջեի լրացուցիչ ակնկալիքը հասնում է մոտ 4.27 մլրդ դրամի։

Սա նաև ցույց է տալիս Երևանի շինարարական ակտիվության մասշտաբը։ Քաղաքապետարանը բյուջեի եկամուտների կանխատեսումը վերանայում է հենց առաջին կիսամյակում փաստացի հավաքագրված գումարների հիման վրա, այսինքն՝ սկզբնական պլանի համեմատ այդ աղբյուրներից մուտքերն ավելի բարձր են եղել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

300 մլն դրամ՝ «Էրեբունի-Երևան»-ի համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *