Տիգրանաշենի հարցը դառնալու է պետականության հրամայականը․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Այս իշխանության օրոք որևէ հույսին նշույլ անգամ չկա, որ կպաշտպանվի կատարյալ փոխադարձության սկզբունքը բոլոր առումներով, ինչպես նաև Հայաստանի գերիշխանության սկզբունքային հրամայականը՝ մեր հանրապետության ողջ տարածքով։ Այս 2 հարցերը չեն լուծվում, բառախաղեր են»,- «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են Հայաստանում ներդրում անել լեգիտիմ իշխանության օրոք, պետք է հարգվի Հայաստանի ամբողջականությունը, իսկ Հայաստանի պաշտպանությունն իրականացվի իր անվտանգության և պաշտպանության ուժերի միջոցով։

«Բոլորն էլ կարող է մեր գլխի վրա դեղ ունենան, բայց իրենք պիտի հարգեն մեր ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը։

Վաղը, մյուս օրը պիտի դառնա օրակարգային այժմեական Տիգրանաշենի հարցը։ Այն դառնալու է Վայոց ձորի, Սյունիքի խնդիրը, Հայաստանի Հանրապետության պետականության հրամայականը։Նա եթե մեր ժողովուրդը չինքնալիազորվի այս մեկ տարվա ընթացքում, պայմանականորեն,գուցե՝ ամիսների, քաղաքական դաշտը շրջանավարտ չունի սեփական փոքրությունից, հակվածապաշտությունից, «ոչ» լինելու ամբիցիոզ հայաստանյան մոտեցումից, մենք պիտի տեսնենք, որ այս ընթացքը իր ինքնահոսով շարունակվելու է հյուսիսից հարավ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողին «կախարդական անուն» են դրել՝ խաղաղությունը, որը, ինչպես նշում է քաղաքական գործիչը, իրականում միակողմանի զիջումներ են։

«Ինչ ուզում է այդ հարևան բռնապետը, իր գործակիցը այստեղ, իր հանցակիցը այստեղ ընդառաջում է և մենք կտեսնենք, որ դա բերելու է ոչ թե խաղաղության, այլ՝ կամ Հայաստանի պետականության նվաստացման և ի վերջո երևանյան սատրապության ստեղծման, կամ պիտի տեսնենք, որ վաղը մյուս օրը թուրքական, ադրբեջանական զորքերը կմտնի մեր մեր մայրաքաղաք: Մենք այդ ընթացքը չենք կարող թույլ տալ, որովհետև կտրվելու է մեր մայրուղին, մեր հայրենի բնակավայրերը»,– ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *