Սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է


Գիտություն


Սեպտեմբերի 22–26 -ը «Գիտուժ» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։

Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։

Ծրագրում ընդգրկված են դպրոցների ու մանկապարտեզների համար գիտական և ճարտարագիտական առաջադրանքներով գրքույկներ, հետաքրքիր մրցույթներ արժեքավոր նվերներով, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և գիտության մասին փոդքասթներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *