Բրյուսելի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «Մաննեկեն Պիսը», սեպտեմբերի 21-ին «հագել» է հայկական ավանդական տարազ։
Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայտնի արձանի այսօրվա կերպարափոխությունը նվիրված էր Հայաստանի Անկախության օրվան։
Բրյուսելում հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, MR կուսակցության Բրյուսել ու արվարձաններ տարածաշրջանային կառույցի նախագահ Դավիթ Ուեյցմանը, Ժեթ համայնքի ավագանու անդամ Աննա Հովսեփյանը, «Մաննեկեն Պիսը»-ի պաշտպանությունը ստանձնած հասարակական կազմակերպությունը։