Լուկաս Սելարայանը գոլային փոխանցումով օգնել է թիմին հաղթել Արգենտինայի առաջնության 10-րդ տուրում

Հայաստանի հավաքականի և արգենտինական «Բելգրանո» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլային փոխանցում է կատարել, որից հետո թիմակիցը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Էստուդիանտես Ռիո Կուարտո»-ի դեմ խաղում։

Արդյունքում «Բելգրանո»-ն Արգենտինայի Կլաուսուրայի առաջնության 10-րդ տուրում 2։1 հաշվով հաղթանակ է տարել։

Սելարայանի համար սա ընթացիկ մրցաշարում արդեն երկրորդ գոլային փոխանցումն է։ Հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել նաև նրա եղբայրը՝ Գոնսալո Սելարայանը։ Նրա համար սա մրցաշրջանում երկրորդ խաղն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *