«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում վերջին ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի՝ նախարարների մակարդակով նիստում։
Նրա խոսքով՝ խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասը կստեղծի ավելի լայն հնարավորություններ տնտեսական զարգացման, ներդրումների, համագործակցության և փոխկապակցվածության համար։
«Տարածաշրջանային խաղաղությունը առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Մեր երկիրը ներդրումներ է կատարում տարածաշրջանը ավելի լայն միջազգային շուկաների հետ կապող ենթակառուցվածքների և կապերի մեջ։ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը կընդլայնի այդ հնարավորությունները և կնպաստի ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,– հավելել է ԱԳ նախարարը։