Ինչ կոնֆլիկտ են ունեցել Ռոնալդուն եւ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը

Հայտնի են դարձել մանրամասներ Քրիշտիանու Ռոնալդուի եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի վերաբերյալ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն այդ թեմայով ինսայդերական բացահայտումներ է արել։ «Քրիշտիանու Ռոնալդուն չափազանց հիասթափված է։ Նա զգում է, որ Ժորժե Ժեզուշը դավաճանել է իրեն։

Մարզիչը ստիպել է, որ երեսուն րոպե վարժանք անի, բայց այդպես էլ թույլ չի տվել, որ խաղադաշտ դուրս գա։ Ռոնալդուն նրա հետ խոսել է, եւ Ժեզուշը պատրաստ է եղել հանրայնորեն ներողություն խնդրելու, սակայն այդպես էլ չի արել»,- ասել է Ռոմանոն։ Վերջնականորեն հարաբերությունները փչացել են, երբ գլխավոր մարզիչն ասել է, որ մտադիր է ինքնուրույն որոշելու թիմի կազմը։ Դա եղել է վերջին կաթիլը եւ դրանից հետո Ռոնալդուն հեռացել է ճամբարից։ Ներկայումս իրավիճակը լարված է։ Ռոնալդուն որոշելու է իր հետագա անելքները։ Ժեզուշն էլ առաջիկայում հանդես է գալու իրադրության հետ կապված պարզաբանմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *