Հայ զինվորը, որ անցնում է [հայ–ադրբեջանական սահմանը], մոլորվում է, չի մտնում տան մեջ, երեք երեխու ներկայացությամբ, մորը կրակում, չի մտնում երեխաների նկատմամբ իրեն այլանդակ բաներ թույլ տալիս: Սա ուղղակի թեստ է Ադրբեջանի կողմից։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով Պետրս Ղազարյանի ակնարկին, որ Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին չվերադարձնելու դեպքում, Բաքուն հետագայում կհրաժարվի Հայաստանին հանձնել մոլորված և սահմանը հատած հայերին։
Հիշեցնելով 2023 թվականի ապրիլին ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի կողմից Սյունիքի մարզում սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ, 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի մասին՝ Կարապետյանը շեշտել է․ «Իրենք [ադրբեջանցիները] պետք է հոգեբանորեն հասկանան, որ պատժվելու են, այլապես՝ սա շարունակվելու է»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է,որ հայ կնոջը վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողը պետք է դատապարտվի ազատազրկման։
«Ես պարզապես գիտեմ, որ եթե մենք ևս մեկ անգամ մեզ կրակողին, մեզ մորթողին էլի հանձնեցինք, էլի հերոսի դեմքով կընդունեն։ Նա այլադանկություն է արել, պետք է վախենա, իր հայրենակիցները պետք է իմանան, որ ՀՀ տարածքում տերը հայ ժողովուրդն է։ Իրենք իրավունք չունեն մտնել, մարդկանց օջախում նրանց կրակել»,– ասել է Կարապետյանը և հավելել․ «Մոլորված զինվոր չէ, հանցագործ է։ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան, լցվե՞ն էստեղ»։