Ռուսաստանը պատրաստ էր Պետդումայի ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն Կիևը փորձել է հարձակվել Մոսկվայի և ընտրատեղամասերի վրա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միավորված մշակույթների համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ հակամարտության դիվանագիտական կարգավորման բոլոր առաջարկներն արդեն «սեղանին են», սակայն Ռուսաստանին անհրաժեշտ է մտածել, թե ինչն է իր շահերից բխում։
Նա նաև նշել է, որ սեպտեմբերի լույս 20-ի գիշերը հակառակորդը փորձել է զանգվածային հարված հասցնել Մոսկվային.Կիևի ռեժիմը ցանկացել է վախեցնել ռուսաստանցիներին և ՊՄՏՀ-ի հյուրերին հունիսին, սակայն նրանց դա չի հաջողվել: Ռուսաստանի արձագանքը Կիևի ռեժիմի գործողություններին, այդ թվում՝ խաղաղ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, էական է եղել։