Ծիծեռնակաբերդի խճուղու խոշոր հրդեհի մասով վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)․ հայտնում են Քննչական կոմիտեից։

«Ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *