С-400 համակարգերը Թուրքիայից հանում են

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հնարավոր է, որ Թուրքիայից ռուսական С-400 համակարգերը տեղափոխվեն Ռուսաստանի համար բարեկամ որեւէ երկիր։ Եւ այդ հարցն այժմ քննարկվում է։ «Նման թեմա օրակարգում իրականում կա։ Համապատասխան աշխատանքներ են իրականացվում, շփումներ են լինում այս հարցով»,- ասել է Կրեմլի խոսնակն ըստ Интерфакс-ի փոխանցման։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դիտարկել С-400 համակարգերը Թուրքիայից իր համար բարեկամական որեւէ երկիր տեղափոխելու հարցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *