ՔՊ–ական Ալխաս Ղազարյանը Թուրքմենստան կմեկնի

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանն ու Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը հոկտեմբերի 5-8-ը կգործուղվեն Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաք։

Նրանք կմասնակցեն «Կանանց դերը խաղաղության պահպանման և կայուն զարգացման հասնելու գործում», «Ժողովրդագրական գործընթացները և կայուն զարգացումը. ժամանակակից խնդիրներ և միջազգային փորձ» և «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումն ու կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովներին։

ԱԺ նախագահի՝ սեպտեմբերի 30-ի կարգադրության համաձայն՝ Աշգաբադ-Թուրքմենբաշի-Աշգաբադ ճանապարհածախսը և գիշերավարձը հոգալու է հրավիրող կողմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *