Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո՝ համապատասխան որոշում կկայացվի։

Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական արդյունքը ստանալուց հետո կտեղեկացնեմ մամուլին և մտահոգ քաղաքացիներին։

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ հերոսի և իմ ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքն ու աջակցությունը մեզ ուժ տվեցին։

Շնորհակալ եմ, որ կաք։

Իսկ հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *