Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երկար կյանք և հաջողություններ գործունեության մեջ։

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները գոհունակությամբ հիշել են Բիշքեկում վերջերս կայացած հանդիպումը և դրա ընթացքում քննարկված հարցերը։

Նշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *