Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումը

Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բելառուսի Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Կողմերը փոխանակվել են այս ոլորտում փորձով և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Պանտուսի գլխավորած բելառուսական պատվիրակությունն Ադրբեջանում է՝ Բաքվում անցկացվող ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *