Եվրոպայի ներկա անհեռատես առաջնորդները, ի տարբերություն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, որն այսօր կարող էր նշել իր 90-ամյակը, անում են ամեն ինչ՝ իրենց երկրներին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Գուցե նա հրեշտակ չէր։ Բայց նա ցանկանում էր լավագույնը իր Իտալիայի համար և հասկանում էր Ռուսաստանի տեղն աշխարհում։ Նրա մահվամբ ավարտվեց Եվրոպայի ուժեղ քաղաքական գործիչների դարաշրջանը։ Նրանց փոխարինելու եկան անհեռատես, չարամիտ ռուսատյացները, որոնք անում են ամեն ինչ՝ Եվրոպային Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Իսկ աշխարհը նոր հակամարտության մեջ ներքաշելու հավանականությունն այժմ ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր», – նշել է նա։