Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա․ մեկնարկել են Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մեկնարկել են մայրաքաղաքի հարավային մուտքի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները․

«Վերակառուցում ենք Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը։

Այսօր տեղում մեկնարկեցինք Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։ Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։

Ի՞նչ ենք անում․

Երթևեկությունը տանում ենք տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։

Արդյունքում․

  • Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։

  • Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։

  • Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված: 1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացնում ենք ՀՀ կառավարության աջակցությամբ և 16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *