ԵԽԽՎ զեկույցում պահանջվում է ՀՀ իշխանություններից դադարեցնել քաղաքական հետապնդումները. Արամ Վարդևանյան

Դիտել Short-ը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից։ 

«Երկուշաբթի օրվանից մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Իհարկե, հետաքրքիր էր, որ հենց առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Զեկույցում իսկապես տեղ գտան շատ կարևոր շեշտադրումներ։ Ես դրանցից ուզում եմ հատուկ մեկը առանձնացնել, որովհետև գտնում եմ, որ դա ամենամեծ վնասն է հասցրել ընտրական գործընթացին․ դա քաղաքական հետապնդումներն են։

ԵԽԽՎ զեկույցում ուղիղ հորդոր, պահանջ է հնչում Հայաստանի իշխանություններին դադարեցնել այդ հետապնդումները: Այնտեղ անդրադարձ կա վարչական ռեսուրսի չարաշահմանը կամ նախընտրական շրջանում, ընտրական գործընթացի մեկնարկի պայմաններում սոցիալական բնույթի բարեփոխումներին: Դրանք բոլորը խոսում են նրա մասին, որ, իսկապես, ընտրությունների նկատմամբ այն միջամտությունները, որոնք ապահովել են իշխանության ներկայացուցիչները, այնպիսին են եղել եղել, որ էական ազդեցություն են թողել։

Չենք կարող չնշել նաև նույն 3/5 մանդատների հանգամանքը, որն ընդհանրապես չէր լինելու և «Քաղաքացիական պայմանագիրը» չէր կարողանալու ո՛չ սահմանադրական օրենքներ ընդունել, ո՛չ բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրել, եթե այդ մանդատների պատմությունը չլիներ։ Բոլորը հիշում են, որ ՔՊ հիմնադիրներից Վահագն Հովակիմյանը, իր սեփական նախաձեռնությամբ, ԿԸՀ-ի միջոցով անվավեր ճանաչեց երկու ընտրական տեղամասի արդյունքները, որի արդյունքում էլ մեկ ընդդիմադիր ուժ ընդհանրապես չանցավ Ազգային ժողով, իսկ մանդատների այդ բաշխման արժեքը առաջնային էր հենց ՔՊ-ի համար, որովհետև իրենք ունեցան 3/5–ը: Սա, ի դեպ, ևս տեղ է գտել հենց զեկույցում»:

Վարդևանյանը նաև հայտնել է, որ չորեքշաբթի օրը քննարկվելու է Միջազգային քրեական դատարանի գործունեության վերաբերյալ հանգամանքները և ինքը հերթագրվել է հնարավոր ելույթի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *