Քիչ առաջ ավարտվեց Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հետ կապված դատական նիստը, ու Երևան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում որոշեց՝ մասնակի բավարարել քննիչի միջնորդությունը․ Facebook-ի ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վահրամ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։ Նրան արգելելվեց հրապարակային գրառումներ կատարել սոցիալական ցանցերում»,- նշեց Մելիքյանը։
Փաստաբանն ավելացրեց, որ բացառություն է սահմանվել աշխատանքային բնույթի գրառումների համար։
«Սահակյանը թատերական աշխարհում ակտիվ գործունեություն է ծավալում, ներկայացումներ է խաղում ու բեմադրում, և միայն դրա մասով ունի իրավունք բաց հրապարակումներ անելու»,- մանրամասնեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ սոցցանցում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու համար ձերբակալել են Վ․Ս․-ին։