Օդաչուների կռի՞վ, թե՞ օդանավի առևանգում․ ի՞նչ է կատարվել ռադարներից անհետացած Թել Ավիվ թռչող ինքնաթիռի հետ

Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռն օդաչուների միջև տեղի ունեցած կռվի պատճառով աղետի ազդանշան է տվել և շրջադարձ կատարել Սաուդյան Արաբիայի երկնքում․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է իսրայելական «12» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ առևանգման նախնական վարկածն այժմ բացառվել է, չնայած միջադեպի հանգամանքները դեռևս պարզվում են։

Հեռուստաալիքը նշում է, որ առևանգման ազդանշանը տրվել է օդաչուների միջև կռվի ժամանակ։

Ավելի վաղ Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը հաղորդել էր, որ ԱՄԷ-ից Իսրայել մեկնող Flydubai-ի ինքնաթիռը չորեքշաբթի առավոտյան առևանգման մասին ազդանշան է տվել և անհետացել ռադարներից։

«Նեթանյահուն անվտանգության խորհրդակցություններ է անցկացնում», – հայտնել էր հեռուստաալիքը սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *