Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի, և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի Տիչինա փողոցի 320 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասում ողբերգական դեպքի հետևանքով 3 մահացածներից 2-ի ինքնությունը։

Պարզվել է, որ մահացածներն են Երևանի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Անտոնյանը և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Ռազաեվիպուր Համիդ Նաջաֆալինը։ Երրորդ մահացածի ինքնությունը պարզվում է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *