ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն՝ պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ

ԱՄՆ-ն այսպես կոչված՝ «Թրամփի երթուղու» նկատմամբ վերահսկողության շնորհիվ Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության ներսում»։ Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ։

«Հաշվի առնելով համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը «փակելու» նրանց վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը բավականին կասկածելի է թվում։ Փաստորեն, Հայաստանում, լիովին համապատասխան դասական հետգաղութային մոդելներին, ստեղծվում է հերթական «պետությունը՝ պետության ներսում», որոնցից արևմտյան երկրները ժամանակին բավականին շատ են ստեղծել նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում», – նշել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *