«Հնարավորություննրի ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ֆինանսական երկրորդ համաժողովն իրականություն է


Բիզնես


«Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովը միավորել է  1000 մասնակցի՝ տարբեր ոլորտներից՝ պետական կառույցներ, ֆինանսական հատված, խոշոր բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական առանցքում կապիտալի շուկայի զարգացումներն էին։ Թեմաները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործարար և փորձագիտական համայնքներում։ «Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով համաժողովի կարևոր խորհրդանշական դրվագներից էր շախմատի առաջին քայլի արարողությունը։

Այն նվիրված էր Ծաղկաձորում կայանալիք դպրոցական շախմատի մրցաշարին և աշխարհի թիմային առաջնության եվրոպական փուլի բացմանը։ Արարողությանը մասնակցեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Թիմուր Տուրլովը, որը Հայաստան է այցելել հենց այս մրցաշարի առիթով։ Նրա ներկայությունը համաժողովում յուրահատուկ կերպով միավորեց ֆինանսական և շախմատային աշխարհներին բնորոշ գաղափարները՝ ռազմավարական մտածողությունը, հաշվարկված որոշումների կայացումը և ապագայի նկատմամբ երկարաժամկետ տեսլականը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *