Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, մենք ձեռնպահ կմնանք միջամտելուց․ Հաջիև

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել
հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

 

Այս մասին
Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի
նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Նրա խոսքով՝
պաշտոնական Բաքվին մտահոգում են
«Հայաստանի
հասարակության շրջանում նկատվող որոշ միտումներ, մասնավորապես՝ զգալի ազդեցություն
ունեցող ուժերի առկայությունը
»։ Այս մասին հաղորդում է «Report»
գործակալությունը։

 

Հաջիևը նշել
է, որ ադրբեջանական կողմը ռազմավարական վճռականություն ունի շարունակելու խաղաղության
օրակարգը, այն գործնականում ամրապնդելու և խաղաղության այնպիսի ճարտարապետություն ձևավորելու
ուղղությամբ, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հայ և ադրբեջանցի
ժողովուրդների համար։

 

«Այդ պատճառով
մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի
կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ։ Այդ իսկ պատճառով մենք
շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Անշուշտ, սա ներքին
հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այդ գործընթացին միջամտելուց», — հավելել
է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *