ՄԱԿ-ում մտահոգիչ հայտարարություն են արել աշխարհում պարենամթերքի գների վերաբերյալ

Աշխարհում պարենամթերքի գները հասել են 2022 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարենային գների ինդեքսը սեպտեմբերին կազմել է միջինը 136 կետ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5,8%-ով։

Ամենից շատ թանկացել են շաքարավազը՝ 6,1%-ով, հացահատիկը՝ 5,1%-ով, իսկ բուսայուղերը՝ 0,9%-ով։ Միևնույն ժամանակ, մսի և կաթնամթերքի գները նվազել են համապատասխանաբար 1,1%-ով և 0,1%-ով։

Գների աճի հիմնական պատճառներն են Սև ծովում և Հորմուզի նեղուցի շրջանում լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև Էլ Նինյո երևույթով պայմանավորված անոմալ երաշտը Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *