Կոտայքի պարեկները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ


Տեսանյութեր


Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել չորս քաղաքացու։

Նույն օրը ժամը 11-ի հատվածում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս՝ մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք, առանց լիցենզիայի, հատուկ տեխնիկայով իրականացվում են քանդման աշխատանքներ, և հումքը բեռնատարներով տեղափոխվում ու լցվում է աղացի մեջ։

Հատուկ տեխնիկայի և երեք բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *