Համագործակցության ընդլայնում և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժ


Քաղաքականություն


Ապրիլի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՎԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, Վիետնամի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Ֆան Վան Ձիանգի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը շնորհավորել է նախարար Ֆան Վան Ձիանգին պաշտոններում նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ  կնպաստի Հայաստան-Վիետնամ հարաբերությունների զարգացմանը։ ՀՀ դեսպանը միաժամանակ ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժը։

 

Նախարար Ֆան Վան Ձիանգը, իր հերթին, գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների դրական ընթացքի կապակցությամբ և  իր անկեղծ երախտագիտությունը հայ ժողովրդին՝ 1950-1980-ական թվականներին ազգային անկախության և երկրի վերամիավորման պայքարի ընթացքում վիետնամական ժողովրդին ցուցաբերած աջակցության և օգնության համար։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Վիետնամ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության, միջգերատեսչական կապերի ակտիվացման և փոխշահավետ համագործակցության ծրագրերին։

 

Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև համապատասխան կառույցների միջև գործնական կապերի խորացումը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *