Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։
Դարեր շարունակ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի կողքին ապրող և արարող ազգային փոքրամասնությունների համայնքները մեր երկրի հասարակական կյանքի անբաժանելի մասն են։ Նրանց մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու ինքնատիպությունը մեր երկրի բազմազանության և հարստության կարևոր բաղադրիչներն են։

Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր քաղաքացու ինքնության ազատ արտահայտման և պահպանման հնարավորությունը, ինչպես նաև ազգային ու մշակութային ավանդույթների նկատմամբ հարգանքը, ուժեղ և համերաշխ պետության կարևոր հիմքերից են։
Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման գործում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կարևորում է նաև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների կրթական,մշակութային, կրոնական իրավունքների պաշտպանությունը՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի խաղաղ, ուժեղ և բարեկեցիկ ապագայի։

Շնորհավորում ենք Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *