Նպատակները երբեք չպետք է պարզ լինեն: Դրանք պետք է լինեն ոչ հարմարավետ, որպեսզի ստիպեն ձեզ աշխատել — Մայքլ Ֆելպս
Տարիքը ընդամենը սահմանափակում է, որը դուք ինքներդ եք դնում ձեր մտքում — Ջեքի Ջոյներ-Քերսի
Մի վախեցեք ձախողումներից, որովհետև դա ձեր ուղին է դեպի հաջողություն — Լեբրոն Ջեյմս
Բանականությունը ստեղծում է սահմանափակումներ: Բայց դուք կարող եք շատ բանի հասնել, եթե հավատում եք դրան ձեր ամբողջ սրտով — Արնոլդ Շվարցենեգեր
Մարմինը կարող է շատ բանի դիմանալ: Ձեզ միայն անհրաժեշտ է դրանում համոզել ձեր գիտակցությունը — Էնդրյու Մերֆի
Կյանքի գաղտնիքն այն է, որ յոթ անգամ ընկնես, բայց ութ անգամ բարձրանաս — Պաուլո Կոելիո
Ձախողումը ընդամենը հնարավորություն է նորից սկսելու, բայց արդեն ավելի իմաստուն — Հենրի Ֆորդ
Կյանքում մեծագույն փառքը ոչ թե երբեք չընկնելն է, այլ ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանալը — Ռալֆ Ուոլդո Էմերսոն
Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը կործանարար չէ․ նշանակություն ունի միայն ճանապարհը շարունակելու քաջությունը — Ուինսթոն Չերչիլ
Ես կարող եմ հաշտվել ձախողման հետ, բոլորն էլ ինչ-որ հարցում ձախողվում են: Բայց չեմ կարող հաշտվել նրա հետ, որ նույնիսկ չեմ փորձել — Մայքլ Ջորդան
Երեկ եu իմաստուն էի, ուստի ուզում էի փոխել աշխարհը: Այսօր ես խելացի եմ դարձել, ուստի փոխում եմ ինքս ինձ — Ջալալադդին Ռումի
Մարդիկ, ովքեր կարողանում են նորից ու նորից փոխվել, շատ ավելի հուսալի և երջանիկ են, քան նրանք, ովքեր դա չեն կարողանում — Սթիվեն Ֆրայ
Եթե մենք չենք փոխվում, մենք չենք զարգանում: Իսկ եթե չենք զարգանում, ապա իսկապես չենք ապրում — Գեյլ Շիհի
Ձեռքներիցս գնացած է երեկվա օրը հետ բերելը, բայց թե ինչ կլինի վաղը, կախված է մեզնից — Լինդոն Ջոնսոն, ԱՄՆ 36-րդ նախագահ
Յուրաքանչյուրն ունի փոխվելու և զարգանալու հնարավորություն՝ մինչև վերջին շունչը — Մ․ Ֆ․ Ռայան
Երբեք ուշ չէ կամ իմ դեպքում երբեք շուտ չէ դառնալ նա, ով ուզում ես դառնալ: Ժամանակային սահմանափակումներ չկան, կարող ես սկսել երբ ցանկանաս: Կարող ես փոխվել կամ մնալ նույնը, կանոններ չկան — Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ