Մինչ իրենց ընդդիմադիր հռչակած ավանդական ուժերը գրավել են գրեթե բոլոր տեղեկատվական հարթակները և անօգուտ պայքարում են գործող իշխանությունների դեմ, պարզվում է` հենց պետական կառուցվածքում` Գիտությունների ազգային ակադեմիայում, գոյություն ունեն ոչ պակաս հայրենասեր կառույցներ և անձինք
Դիցուք «Գիտություն» թերթը, որը, թեև կաշկանդված լինելով պետական ենթակայության հանգամանքով, անխնա քննադատում է ՔՊ֊ականների արատավոր բարքերն ու արարքները։
««Նորաձև» կրթվելու հեքիաթասածների և մեր մասին», «Հ1֊ի հերթական սադրանքը», կամ «Չպետք է երկիրը վերածել փորձադաշտի» վերնագրերով հոդվածները, հավատացեք, ավելի համարձակ խոսք են պարունակում, քան շատ անատամ ընդդիմադիրների հնացած ճառերը։
Բայց այս հանգամանքը մեկ այլ բացատրություն էլ ունի։ Չի բացառվում, որ թերթի խմբագրությունն արդեն ծանուցվել է այն մասին, թե երբ են աշխատանքից ազատվելու, և որոշել են վերջին շնչում հերոս դառնալ։


