Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։

Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։

Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։

Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։

Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։

Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *