OPEC+ խումբը կհանդիպի՝ նավթի շուկայում տիրող իրավիճակը քննարկելու համար

Նավթ արտահանող 7 խոշոր երկիր կիրակի օրը համաձայնության է եկել պահպանել արդյունահանման կայուն մակարդակը նոյեմբերին՝ այն ժամանակ, երբ Իրանի պատերազմը հանգեցրել է Brent տեսակի նավթի գնի բարձրացմանը՝ մեկ բարելի դիմաց՝ ավելի քան 100 դոլար․ գրում է AP News-ը։

Այսպես կոչված OPEC+ խումբը՝ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը, կրկին կհանդիպեն նոյեմբերի 1-ին՝ նավթի շուկայում տիրող իրավիճակը վերանայելու համար։

Իրանի հետ մարտական գործողությունները, որոնք սկսվել են ԱՄՆ-Իսրայելի կողմից փետրվարի 28-ին, խաթարել են նավթի համաշխարհային մատակարարումները և բարձրացրել գները։

OPEC+ խումբն օրերս հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսում է թողարկել 100 միլիոն բարել նավթ և վառելիքային արտադրանք՝ սկսելով դիզելային վառելիքի «զգալի» քանակությունից։

Դիզելային վառելիքի գներն ԱՄՆ-ում վերջերս հասել են ռեկորդային բարձրակետերի՝ ճնշում գործադրելով ֆերմերների, բեռնատարների վարորդների և սպառողների վրա։ G7-ը խոստացել է դիզելային վառելիքի «նախնական զգալի թողարկում» առաջիկա 20 օրվա, իսկ մնացածը՝ 4 ամսվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *