Նոր ձեւով կհակադարձեն ամերիկյան հարձակմանը

Իրանը բացարձակապես այլ ձեւով կհակադարձի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը նորից հարվածեն Իսլամական Հանրապետության տարածքին եւ դրա համար օգտագործեն հարեւան երկրների տարածքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել նաեւ ռեգիոնի երկրներին վերանայել Վաշինգտոնի եւ Իսրայելի հետ իրենց հարաբերությունները։

Նա շեշտել է, որ այն երկրները, որոնք իրենց հնարավորություններն ու ենթակառուցվածքները տրամադրում են Միացյալ Նահանգներին ու Իսրայելին՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, անպայման պետք է փոխեն իրենց վերաբերմունքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *