Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Դպրոցական տարիներին ուսուցիչն է ամեն օր երեխայի համար սահմանում աշխատանքի, պատասխանատվության, արդարության ու փոխադարձ հարգանքի չափանիշը։ Ձեր մասնագիտական գիտելիքը նույնքան կարևոր է, որքան ձեր վերաբերմունքը երեխաների և սեփական աշխատանքի նկատմամբ, որովհետև այն, ինչ այսօր փոխանցում եք դասարանում, տարիներ շարունակ ուղեկցելու է մեր երեխաներին։
Ուսուցչի գործը պահանջում է մեծ պատասխանատվություն, համբերություն և անընդհատ զարգանալու պատրաստակամություն։ Կրթությունը փոխվում է, երեխաների հետաքրքրություններն ու կարիքները՝ նույնպես, և այս մասնագիտության ուժը նաև շարունակաբար սովորելու կարողության մեջ է։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, համբերություն, մասնագիտական աճ և ձեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը միշտ պահպանելու կարողություն։
Թող ձեր աշխատանքի արժեքը ամեն օր տեսնեք ձեր աշակերտների առաջընթացի ու հաջողությունների մեջ։
Շնորհավոր Ուսուցչի օրը։