Իրանը հակառակորդի համար նոր անակնկալներ է պատրաստում․ Ռեզայի

Իրանը նոր անակնկալներ է պատրաստում թշնամու համար, X-ի իր օգտահաշվում գրել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին։

«Թշնամու կողմից Իրանի դեմ կատարված յուրաքանչյուր սխալ հաշվարկ հանգեցրել է ծանր պարտության: Հաջորդ սխալը կհանգեցնի նոր ճակատների բացման և ավելի մեծ անակնկալների: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն առաջնորդության, պատմություն կերտող ժողովրդի աջակցության և պետական ​​համակարգի բոլոր ճյուղերի համակարգման շնորհիվ Իրանը վստահորեն կհաղթահարի այս դժվարին հանգամանքները»,– հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *