Ադրբեջանցի զինվորին գերիների հետ փոխանակելն անընդունելի է․ քաղաքագետ

Քաղաքագետ Արթուր Համբարձումյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է խաղաղ պայմաններում Հայաստանի զինված ուժերում արձանագրվող մահվան դեպքերին, ինչպես նաև օրերս Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կիրառված պատժին։

Համբարձումյանը, մասնավորապես, անդրադարձել է այն տեսակետին, թե Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը կարող է փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

Քաղաքագետը չի կիսում այդ մոտեցումը և նման փոխանակումը համարում է անընդունելի։

«Ադրբեջանցի զինվորին գերիների հետ փոխանակելն անընդունելի է։ Հանցագործին չի կարելի համեմատել գերիների հետ»,- ընդգծել է Արթուր Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել տարբեր կարգավիճակ ունեցող անձանց և նրանց նկատմամբ կիրառվող իրավական գործընթացները։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *