Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի դեմ խոշոր ցույցը վերածվել է անկարգությունների


Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի դեմ անցկացված խոշոր ցույցը վերածվել է անկարգությունների։ Ցուցարարները պահանջել են զսպել վարձակալության գների աճն ու անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաները, իսկ կազմակերպիչները նաև կոչ են արել բնակիչների համազգային գործադուլի։ Ցույցին, ոստիկանության տվյալներով, մասնակցել է մոտ 20 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 120 հազարի սահմաններում։

Ցույցի ավարտից հետո իրավիճակը սրվել է․ մի խումբ ցուցարարներ քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կառուցել բարիկադներ և հրկիզել աղբամաններ։ Ոստիկանության տվյալներով՝ արձանագրվել է 28 բարիկադ և 22 հրդեհ, իսկ անկարգությունների ընթացքում 30 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Բողոքի ցույցը տեղի է ունեցել Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նոյեմբերի 29-ի նշանակման ֆոնին և բնակարանային ոլորտին վերաբերող կառավարության որոշումների խորհրդարանում տապալումից մի քանի օր անց։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *