Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արդարացվել է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքի գործով։

Դատարանն այսօր անմեղ ճանաչեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության հոդվածով քննվող քրեական գործով։ Գործը հարուցվել էր անցած տարվա նոյեմբերին՝ դատարանի նիստից հետո տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Նույն գործով մեղադրյալ է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանն այլ քրեական գործերով ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։

Ներկայում Ղուկասյանը տնային կալանքի տակ է և չի կարողանում կատարել քաղաքապետի լիազորությունները։ Անցած տարվա հոկտեմբերից նրան փոխարինում է Գյումրիի առաջին փոխքաղաքապետը, որը նաև Ղուկասյանի փեսան է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *